Շիրակի մարզի Մարմաշեն համայնքում երեկ ֆուտբոլ խաղալու ժամանակ մահացած 20-ամյա Զարզանդ Մանուկյանը տան միակ արու զավակն էրն, բանակից նոր էր վերադարձել, մոտ 6 ամիս առաջ։ Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավար Կարեն Արշակյանը։

«Մարմաշեն գյուղում մինի ֆուտբոլի դաշտ ենք կառուցել, 2 օր առաջ արդեն աշխատանքներն ավարտվել են։ Երեխաները տեսել են, որ ավարտվել են աշխատանքները, հավաքվել են եւ սկսկել ֆուտբոլ խաղալ։ Երեւի 14 հոգի են եղել, որովհետեի որքանով տեղեկացա թիմերի են բաժանվել ամեն թիմում 7 հոգի, 17-20 տարեկան երեխաներ են եղել։ Ժամը 18։30-19։00-ն ընկած ժամանակահատվածում վիճաբանություն է սկսվել թիմերի միջեւ եւ երեւի այդ ժամանակ է դեպքը տեղի ունեցել․ դատաբժշկական փորձաքննության մինչեւ այսօր առավոտյան ժամը 5-ի տված տվյալով երեխայի վրա հարվածի տեղ չի եղել, միայն ձախ ձեռքի արմունքի հատվածում են եղել քերծվածքներ»,- ասաց նա։

Հարցին, թե ի՞նչ են պատմել նրա հետ ֆուտբոլ խաղացած տղաները, Արշակյանը պատասխանեց․ «Ասացին վիճաբանություն է եղել, տեսել են, որ նա ընկած է, վազել ջուր են բերել, ցանել վրել, ոտքերն են շարժել, տեսել են, որ չի շարժվում։ Մեքենայով տարել են հիվանդանոց եւ այնտեղ երեխայի մահը գրանցել են։ Թե ճանապարհին է մահացել, թե տեղում, դատաբժշիկներն արդեն կասեն»:

Նրա խոսքով՝ ընտանիքի հարվածը կրկնակի է, քանի որ, մահացածի երկու քույրերից մեկի ամուսինն էլ Ռուսաստանում է մահացել եւ այսօր պետք է բերեն Հայաստան․ «Քրոջ ամուսինըն էլ 31 տարեկան Ռուսաստանում է մահացել, ինչ որ ավտո,եքենայի շաչժիչը միացրած է թողել․ այսօր պետք է բերեն»։

Հիշեցնենք, որ երեկ մահացած վիճակում Գյումրի բժշկական կենտրոն էր տեղափոխել  20-ամյա մի երիտասարդ։ ԲԿ-ի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանի խոսքով՝ նրան բուժօգնություն ցուցաբերել  հնարավոր չի եղել, կենսաբանական մահն արդեն վրա էր հասել։

Ոստիկանությունում քննություն է կատարվել մահվան հանգամանքները պարզելու համար։ Հարցաքննվել են նրա հետ ֆուտբոլ խաղացողները։