Ձեր անձնական տվյալները պաշտպանելու համար Zoom վիդեոկոնֆերանսների ծառայությունը հարկավոր է ներբեռնել միայն վստահելի աղբյուրներից: Պաշտպանության այս մեթոդի մասին «Փրայմ» գործակալությանը հայտնել է «Ինտելեկտուալնիյ ռեզեռվ» ընկերության տնօրեն եւ համասեփականատեր Պավել Մյասոեդովը:

Բացի այդ, կոնֆերանսները հարկավոր է պաշտպանել գաղտնաբառով եւ հետեւել, թե ինչ է արտասանվում եւ ցուցադրվում է զանգի ընթացքում: Ծրագիրը հարկավոր է ներբեռնել միայն պաշտոնական կայքից:

Փորձագետը պատմել է, որ այս տարվա մարտին հայտնի էր դարձել կորոնավիրուսի պատճառով աշխատողների՝ աշխատանքի հեռավար ռեժիմի զանգվածային անցման մասին, ինչի հետ կապված վնասակար ֆայլերի եւ ծրագրերի թիվը եռապատկվել էր: Ընդ որում, հաքերային բոլոր հնարքները քողարկված էին վիդեոկոնֆերանսի ծրագրերով:

Փորձագետը նաեւ առաջարկում է բոլորի հետ չկիսվել կոնֆերանսի կամ անձնական կոնֆերանսի իդենտիֆիկացման հղումով, քանի որ այսպես կոնֆերանսին կարող են կողմնակի մարդիկ միանալ: Բացի այդ, խոսակցության ընթացքոմ պետք է չէ կիսվել անձնական տվյալներով, օրինակ՝ բանկային քարտերի կամ փաստաթղթերի:

Մայիսի սկզբին ռուսալեզու հաքերները Zoom-ի կես միլիոն էջ էին վաճառել դարքնեթում: Cyber ընկերության ​​կիբերանվտանգության մասնագետները էջերը գնել էին՝ յուրաքանչյուրի համար վճարելով 1 պենս: Հաքերներն տեղադրել էին էլփոստի հասցեները, լոգիններն ու գաղտնաբառերը, զրույի հղումները եւ ՝ վիդեոկոնֆերանսների կառավարման PIN կոդերը: