«Աստղիկ» բժշկական կենտրոնի 2-3 աշխատակցի մոտ երկու շաբաթ առաջ կորոնավիրուս է ախտորոշվել։ Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԲԿ-ի տնօրեն Ասատուր Ասատրյանը։

«Մեր հիվանդանոցում եղել են 2-3 բժիշկներ, որ տանը վատ են զգացել եւ մնացել են տանը, աշխատանքի վայրում չի հայտնաբերվել»,- ասաց նա։

Ասատրյանը հրաժարվեց այլ մանրամասներ հայտնել․ «Ես հեռախոսով ոչ մի հարցազրույց չեմ տալիս, հարցեր ունեք, եկեք հիվանդանոց, խոսենք»: