ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությունն առայժմ չի մեկնաբանում «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից բարձր տարիքի խմբում գտնվող կալանավորներին այլ ՔԿՀ տեղափոխելու մասին տեղեկատվությունը։

Ավելի վաղ «Փաստինֆո»-ն  տեղեկացրել է, որ մի քանի կալանավոր «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից, որը նախկինում ԱԱԾ-ի մեկուսարանն էր, տեղափոխվել են «Վարդաշեն» ՔԿՀ։ Ըստ մեր աղբյուրների՝ պատճառը «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում կորոնավիրուսի տարածման մեծ վտանգն է։

Մեկնաբանություն ստանալու համար կայքը դիմել է ՔԿԾ մամուլի ծառայություն, սակայն այստեղից ոչ հերքեցին, ոչ հաստատեցին, այլ խնդրեցին դիմել գրավոր հարցմամբ։ Նշենք, որ գրավոր հարցումն արդեն ուղարկել ենք։

Մեզ հաջողվեց պարզել, որ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից Վարդաշեն է տեղափոխվել նաեւ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը։