Հայաստանի արտգործնախարարությունը աջակցություն է հայտնել Իսպանիային կորոնավիրուսի համավարակի զոհերի համար սգի ժամանակ:
«Մենք նաեւ շուտափույթ ապաքինում ենք մաղթում բոլոր նրանց, ով ունի դրա կարիքը: Մեր աղոթքներն ու մտքերը իսպանացի ժողովրդի հետ են»,- նշել է ՀՀ ԱԳՆ-ն իր թվիթերյան էջին:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, թագավորությունում 10-օրյա ազգային սուգ է սկսվել կորոնավիրուսի համավարակի զոհերի հիշատակին: Սա իր տեւողությամբ ամենաերկար սուգն է իսպանական ժողովրդավարության պատմության մեջ: Մինչև հունիսի 6-ը երկրում դրոշները կիջեցվեն բոլոր պետական ​​հաստատությունների շենքերի,ց ինչպես նաեւ ՌԾՈՒ-ի նավերի վրա եւ թագավորության արտասահմանյան ներկայացուցչություններում: Իսպանիայում վարակի տարածման սկզբից ի վեր է ավելի քան 283 հազար դեպք է գրանցվել, մահացել է 27.118 հիվանդ: