Մարտի սկզբից եվրոպական 24 երկրում սովորականից 159.000 հազարով ավելի շատ մարդ է մահացել. մահվան դեպքերի մեծ մասը կապված է կորոնավիրուսի հետ: Այս մասին հայտարարել է ԱՀԿ արտակարգ իրավիճակների ներկայացուցիչ Քեթի Սմոլվուդը, փոխանցում է Reuters-ը:

Այս պահի դրությամբ Եվրոպայում ավելի քան 2 միլիոն մարդ է վարակվել կորոնավիրուսով: Մահացել է ավելի քան 175.000 մարդ:Այս պահի դրությամբ Եվրոպայում ավելի քան 2 միլիոն մարդ է վարակվել կորոնավիրուսով: Մահացել է ավելի քան 175.000 մարդ: Մինչդեռ մահացության բարձր ցուցանիշը հաշվի է առնում  մահացության բոլոր պատճառները, Սմոլվուդը հայտարարել է, որ մահվան դեպքերը մատնանշում են COVID-19-ի մահացու ազդեցությունը: «Մենք շատ պարզ տեսնում ենք, որ այդ երկրներում մահացության դեպքերի մեծ թիվը համընկնում է COVID-19-ի փոխանցման գագաթնակետի հետ,- նշել է նա: Սա խոսում է այն մասին, որ այդ դեպքերի զգալի մասը կապված է COVID-19- ի հետ»:

Ըստ նրա՝ այնպիսի երկրները, ինչպիսիք են Գերմանիան, Շվեյցարիան եւ այլն, որոնք կարող են մեղմել սահմանափակումները, պետք է հիվանդությունների հայտնաբերման, թեստավորման հուսալի համակարգեր ունենան՝ հնարավոր «երկրորդ ալիքը» կանխելու համար: