Հնդկական Քաշմիրում ձիուն տնային կարանտինի մեջ են պահում այն մտավախության պատճառով, որ նա կարող է վարակված լինել կորոնավիրուսով, քանի որ հեծյալը շփում է ունեցել վարակված մարդու հետ, հայտնում է AFP-ը։

Կորոնավիրուսը հայտնաբերվել է նաեւ կենդանիների մոտ, թեեւ չկա որեւէ ապացույց, որ հիվանդությունը կարող է փոխանցվել մարդկանց։

Սակայն հեռավոր Հիմալայան տարածաշրջանի իշխանությունները որոշել են ռիսկի չդիմել՝ կարանտինի մեջ պահելով 21-ամյա հեծյալին, նրանք խնդրել են ընտանիքին ձիուն նույնպես հեռու պահել մյուս կենդանիներից։

«Մենք խորհուրդ ենք տվել ընտանիքին մեկուսացնել ձիուն եւ չմոտենալ նրան»,- ասել է տեղի պաշտոնյա Շեր Սինգհը։