Ալժիրը հետ է կանչել Ֆրանսիայում իր դեսպանին վավերագրական ֆիլմի պատճառով, հաղորդում է AP-ը:

Ֆիլմը պատմում է Հյուսիսային Աֆրիկայում հակակառավարական ցույցերի մասին, եղել են կադրեր, որոնցում երիտասարդները համբուրվում եւ ալկոհոլ են խմում:

Ալժիրի ԱԳՆ-ը հայտարարել է, որ այդ ֆիլմը հարձակում է Ալժիրի ժողովրդի եւ նրա ինստիտուտներ, ներառյալ՝ Ազգային զինված ուժերի վրա:

Ալժիրում 2019-ի ապրիլին զանգվածային ցույցերը հանգեցրել են նախագահի տապալմանը:

Ֆրանսերենով նկարահանված ֆիլմում 5 երիտասարդներ համբուրվել եւ ալկոհոլ են խմել:Դա բուռն քննարկումներ է առաջացրել ալժիրական սոցցանցերում: