Սահմանված կարոնները պետք է պահպանվեն, որպեսզի կարողանանք կորոնավիրուսի նոր դեպքերի աճի թիվը պահել նույն շրջանակում եւ սկսել իջեցնել, որպեսզի ունենանք համավարակի մարում: Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով, այս պահին ունեն 316 ծանր վիճակում գտնվողն քաղաքացի, 53 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի եւ 17 թոքերի արհեստական սարքերին միացված քաղաքացի:

«Որպեսզի կարողանանք իրավիճակը պահել կառավարելի եւ չունենանք դեպքեր, երբ մեր քաղաքացիները զրկված կլինեն ինտենսիվ բուժօգնության ծառայությունից, մենք շարունակում ենք ընդլայնել հիվանդնոցային մահճակալային ֆոնդը հատուկ ինտենսիվ թերապիայի գծով: Մոտակա մեկ ամսվա ընթացքում կունենաք եւս 100 մահճակալ ինտենսիվ թերապիայի: Դրանցից 50-ը կլինի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ումմ, իսկ 50-ը՝ «Էրեբունի» ԲԿ-ում:

Այս պահին էլ բազմաթիվ ԲԿ-ներ ներգրավված են պրոցեսում, գրեթե բոլոր վերակենդանացման բաժանմունքներում առանձնացված են հատվածներ կորոնավիրուսով պացիենտների համար»,-ասաց նա: