Մենք երեկ ռեկորդային մահվան թիվ ենք ունեցել՝ 15 մահ: Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Բժիշկները 24-ժամյա ռեժիմով կատարում են իրենց աշխատանքը, բայց միշտ չէ, որ հնարավոր է լինում փրկել մարդկանց կյանքը: Չնայած շատ ենք նշում, որ ասիմպտոմ դեպքերը մեծամասնություն են, չկա որեւէ երաշխիք, որ առողջ ու երիտասարդ որեւէ քաղաքացի 100 տոկոսով դուրս կգա դրական ելքով:

Դուք գիտեք, որ վերջին օրերին ասիմպտոմ դեպքերը բուժում ենք պոլիկլինիկական համակարգում, սակայն դա լինելով նոր մի գործառույթ նրանց համար, որոշակի լարվածություն է առացացրել  մեր քաղաքացիների եւ առողջության առաջնային պահպանման օղակի միջեւ: Ուզում եմ կոչ անել, որ հայտնաբերված թերությունները, բողքները հրատապ փոխանցվեն նախարարության թեժ գիծ՝ 8003 համարին, որ կարողանանք արագ արձագանքելն»,-ասաց նախարարը: