Աշխարհի ամենածեր տղամարդը՝ Բոբ Վեյտոնը, 112 տարեկան հասակում մահացել է քաղցկեղից։ Հեմփշիր կոմսության Ալտոն քաղաքից նախկին ուսուցիչն ու ինժեները աշխարհի ամենածեր մարդու կոչումը ստացել էր փետրվարին՝ ճապոնացի Չիտեցու Վատանաբեի մահվանից հետո, հայտնում է AP-ը։

«Մեծ տխրությամբ է Վեյտոնների ընտանիքը հայտնում մեր սիրելի Բոբ Վեյտոնի մահվան մասին։

Նա 2020թ․ մայիսի 28-ին քաղցկեղից խաղաղ մահացավ քնի մեջ՝ Հեմփշիր կոմսությունում, Ալտոնում՝ 112 տարեկան հասակում։ Բոբը աշխարհի ամենածեր մարդն էր»,- ասվում է նրա ընտանիքի հայտարարության մեջ։

Բոբն ուներ 3 զավակ, 10 թոռ եւ 25 ծոռ։