Թուրքիայի արեւելյան եւ հյուսիս–արեւելյան նահանգներում բազմաթիվ ականատեսներ հեռախոսներով նկարահանել են մայիսի 27–ի երեկոյան երկնքում բոցավառված երկնաքարը։

Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝  երկնքում տարօրինակ բոցավառվող երեւույթ տեսնելուց հետո բազմաթիվ Թուրքիայի քաղաքացիներ զանգահարել են ոստիկանություն եւ ժանդարմերիա։ Անմիջապես արձագանքած ժանդարմերիայի եւ փրկարար ուժերի ջոկատները մեկնել են քաղաքացիների նշված հավանական վայրերը, որտեղ ենթադրբար ընկած կլիներ երկնաքարը, սակայն ոչինչ չի հայտնաբերվել։

Երկնաքարը հիմնականում տեսել են Դիարբեքիրի, Բինգյոլի, Էրզրումի, Սվասըի, Երզնկայի, Արտվինի ու Տրապիզոնի բնակիչները։  Որոշ կարծիքների համաձայն հավանական ընկնելու վայրն է Տրապիզոնի նահանգը։