ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր, որը նախատեսում է կանխել «գրաքննությունը» սոցցանցերի կողմից։

Հրամանագիրը Կապի դաշնային հանձնաժողովին կպարտավորեցնի պարզաբանումներ տալ ԶԼՄ-ներում կարգապահության մասին օրենքի շուրջ, որը, հազվադեպ բացառություններով, սոցիալական ցանցերին ազատում է օգտատերերի կողմից հրապարակված նյութերի համար ցանկացած իրավական պատասխանատվությունից:

Հրամանագիրը նաեւ կհանձնարարի Սպիտակ տան թվային ռազմավարությունների վարչությանը կրկնակի ջանքեր գործադրել ինտերնետ-գրաքննության վերաբերյալ բողոքները հավաքելու եւ դրանք առեւտրի դաշնային հանձնաժողովին եւ արդարադատության նախարարությանը փոխանցելու ուղղությամբ:

Թրամփը հայտարարել է, որ սոցիալական ցանցերն ընտրովի մոտեցում են ցուցաբերում նրանց հանդեպ, ում պետք է ստուգել, ինչը հավասարազոր է «քաղաքական ակտիվությանը եւ անտեղի է»: «Այսօր մենք այստեղ ենք, որպեսզի պաշտպանենք խոսքի ազատությունը ամենամեծ վտանգներից մեկից»,- ասել է Թրամփը Օվալաձեւ աշխատասենյակում ստորագրման կարճատեւ արարողության ժամանակ:

Թրամփը նաեւ ասել է, որ ինքը եւ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարը կօգտագործեն Կոնգրեսի օրենսդրությունը՝ սոցիալական ցանցերի հետագա կարգավորման համար:

Նա սոցիալական ցանցերի ընկերություններին մեղադրել է նրանում, որ «ունեն մասնավոր անձանց միջեւ հաղորդակցության ցանկացած ձեւերը կամ լայն հանրային լսարանը վերահսկելու, սահմանափակելու, խմբագրելու, թաքցնելու, փոխելու չկարգավորված հնարավորություններ»: Թրամփը նաեւ հայտարարել է, որ եթե կարողանար փակել Twitter-ը, ապա կաներ դա։