ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հնարավոր է համարում Twitter-ը փակելու հավանականությունը, բայց դա կբխի իրավաբանների գործողություններից: Նա այս մասին հայտնել է Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ես կճշտեմ իրավաբաններից, անհրաժեշտ է մնալ օրինական գործընթացի շրջանակում: Եթե փակումը օրինական լինի, ես դա կանեմ»,- ասել է Թրամփը:

«Տեսնենք, թե ինչ տեղի կունենա»,- նշել է նա:

Թրամփը հինգշաբթի հրաման էր ստորագրել երկրում սոցիալական ցանցերի գործունեության կարգավորման մասին: