Կոնյակի ամենահին շշերից մեկը, որը պատրաստվել է XVIII դարում՝ դեռ ֆրանսիական հեղափոխությունից առաջ, Sotheby's-ում վաճառվել է 118.5 հազար ֆունտով (144.5 հազար ԱՄՆ դոլար), հայտնում է աճուրդի տունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ըստ Sotheby's-ի՝ 1762 թվականի Gautier-ն «արուրդում երբեւէ վաճառված ամենահին կոնյակն է դարձել»: Լոտի նախնական գնահատումը տատանվում էր 80 հազարից 160 հազար ֆունտի սահմաններում:

Աճուրդի տունը նաեւ հայտնում է, որ կոնյակը շշալցվել էր 1840-ականներին:

Decanter մասնագիտացված պարբերականը նշում է, որ առցանց աճուրդում վաճառված 0.7 լիտրանոց շիշը գիտակներին հայտնի էր Grand Frière անունով, որը «եռյակի» մաս է կազմում: Այս սերիայի Petite Soeur ամենափոքր շիշը ներկայումս ցուցադրվում է Կոնյակ քաղաքի Gautier գինեգործական տանը, որն էլ խմիչքի հայրենիքն է: Խմիչքի միջին տարողության շիշը՝ Petit Frère-ը, վաճառվել էր 2014 թվականին Նյու Յորքում 48 հազար ֆունտով:

Ընտանիքը, որին նախկինում պատկանում էին բոլոր երեք շշերը, նախընտրել է չհչապարակել իր անունը: Հայտնի է, որ «Մեծ եղբորը» ձեռք է բերել գնորդն Ասիայից: