Մեզ համար ամենամեծ խնդիրներից մեկը լինելու են հակահրդեհային միջոցառումները, քանի որ ամեն տարի բերքահավաքի ժամանակ տեղի է ունենում աղետ, որի նկատմամբ շատ անտարբեր ենք: Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին Facebook-ի իր ուղիղ եթերում հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Նա նշեց, որ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը իրեն գրավոր տեղեկացրել է, որ այդ առումով թերացել են Մարտունիի եւ Քաշաթաղի շրջանները:

«Ստորագրել եմ որոշում Քաշաթաղի շրջանի վարչական ղեկավար Ստեփան Սարգսյանին ազատել աշխատանքից: Հանձնարարությունները չկատարելու դեպքում լինելու են նման որոշումներ: Մեկ այլ որոշումով այդ պաշտոնում նշանակվում է Արտյոմ Սարիբեկյանը»,-ասաց նախագահը: