Թուրքիայում հունիսի 1-ից կմեղմացվեն կորոնավիրուսի պատճառով ներդրված մի շարք սահմանափակող միջոցներ, այդ թվում՝ կթույլատրվեն միջքաղաքային ուղեւորությունները, հայտարարել է է նախագահ Ռեջեփ Էրդողանը, հայտնում է Anadolu գործակալությունը:

Բացի այդ, Թուրքիայի բնակիչները կկարողանան կրկին լողափեր, արգելոցներ եւ այգիներ այցլելել: Աշխատանքը կվերսկսեն նաեւ սրճարանները, թանգարանները եւ մանկապարտեզները: Հունիսի 1-ից իրենց աշխատանքը կվերսկսեն նաեւ քաղաքացիական ծառայողները, որոնք ավելի վաղ արձակուրդ էին ուղարկվել կամ անցել էին աշխատանքի ավելի «ճկուն» ռեժիմի: Էրդողանը նաեւ ասել է, որ Թուրքիան աշխարհին ցույց տվեց իր հաջողությունը կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում: