Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 8572 դեպք է հայտնաբերվել: Այս մասին հայտնել է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Վերջին մեկ օրում հաստատվել է վարակման 8572 դեպք, 39,4%-ը՝ առանց կլինիկական դրսեւորումների»,-ասվում է օպերատիվ շտաբի հաղորդագրության մեջ:

Ընդհանուր առմամբ երկրում գրանցվել է վարակման 387 623 դեպք 85 շրջաններում: