Հանովի մարտկոցները կվերադարձվեն Samsung-ի բյուջետային սմարթֆոններ: Այս մասին հայտնում է SamMobile պարբերականը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրը:

Ըստ աղբյուրի՝ հանովի մարտկոցները կհայտնվեն ապրանքանիշի ոչ թանկ սմարթֆոններում: Հրապարակման զրուցակիցը պատմել է, որ EB-BA013ABY շարքի մարտկոցը, որի հզորությունը ժամում 3000 միլիապմեր է, կօգտագործվի SM-A013F անվանումով մոդելում: Աղբյուրը չի կարողացել բացահայտել սարքի ճշգրիտ անվանումը, բայց նշել է, որ այն ակնհայտորեն բյուջետային դիրքավորում կունենա:

Հարցն ուսումնասիրած լրագրողները պարզել են, ովքեր Samsung-ի մշակման մեջ իսկապես նշված կոդով սարք կա: Ըստ նախնական տեղեկությունների՝ ապագա սարքը կթողարկվի Եվրոպայի եւ Ասիայի շուկաներում՝ սեւ, կապույտ եւ կարմիր մարմնի գույներով: Հայտնի է, որ մոդելը 16 եւ 32 գիգաբայթ հզորությամբ կուտակիչներ կստանա, ինչը եւս ցույց է տալիս, որ հեռախոսը պատկանում է բյուջետային սեգմենտին, փոխանցում է «Լենտա»-ն:

SamMobile-ը պարզաբանել է, որ այս պահին կորեական ապրանքանիշի կողմից թողարկված բոլոր սմարթֆոններն չհանվող մարտկոցով են: Բացառություն են կազմում Galaxy Xcover շարքի հեռախոսները, այս գծի վերջին ներկայացուցիչը՝ Galaxy Xcover 4s-ը, որը թողարկվել էր 2019-ի ամռանը: