Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը հայտարարել է, որ առողջ եւ գտնվում է Չեչնիայում: Նման հայտարարությամբ տեսանյութ է հրապարակվել նրա օգնական եւ «Գրոզնի» պետական հեռուստաընկերության տնօրեն Ահմեդ Դուդաեւի Instagram-յան էջում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ես տանն եմ, չեմ մեկնել Մոսկվա: Ես առողջ եմ: Գտնվում եմ իմ աշխատավայրում: Ծառայում եմ իմ ժողովրդին, պետությանը»,-ասել է Քադիրովը:

Մայիսին տեղեկություն է տարածվել այն մասին, որ Քադիրովի մոտ կորոնավիրուս են կասկածում, սակայն պաշտոնապես այդ տեղեկությունը չի հաստատվել: