ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան էջում ներկայացրել է իր աշխատանքային այցը մի շարք համայնքներ:

«Էքսկավատորներ՝ Սիսիան, Արենի, Շողակաթ եւ Օձուն համայնքներին»,- նշել է Պապիկյանը:

«Մենք բազմաֆունկցիոնալ տրակտորներ ենք տրամադրում խոշորացված համայնքներին: Թվով 49 տրակտոր է տրամադրվել, եւս 142 կոմունալ տեխնիկա: Սա էական փոփոխություն է մտնում համայնքի կյանքում»,-նշել է նա: