Այգին բաց է, սակայն ոստիկանության աշխատակիցները առավոտից ճանապարհը փակել են եւ թույլ չեն տալիս, որ այցելուները մոտենան այգուն։ Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ստեփանավանի Դենդրոպարկի տնօրեն Վիտալի Լեոնովիչը։

«Ոչ մի գրություն չկա։ Ենթադում եմ պատճառն այն է, որ երեկ այցելուները գուցե սահմանված սոցիալական հեռավորություն չեն պահպանել եւ դիմակներ չեն կրել։ Ուրիշ ոչինչ չեմ կարող ասել, իրենց դիմեք, միայն մի բան կարող եմ ասել, որ մեր կողմից Դենդրոպարկը բաց է։

Նրա խոսքով՝ երեկ այցելուների թիվն անհամեմատ մեծ է եղել․ «Մոտ 3000 այցելու ենք ունեցել, դա սովորականից շատ-շատ է, առհասարակ այդ թվից քիչ է լինում»: