«Չար աչք հանող» իտալացի մոգից առգրավել են 3,6 մլն եվրո արժողությամբ գույքը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Ինքնակոչ մոգը՝ օգտվելով տարեցների խոցելիությունից, խարդախ ճանապարհով գումար է շորթել «չար աչքը հանելու» համար, նա նաեւ խոստացել է շփվել մահացածների հետ եւ վարել էկզորցիզմի ծեսեր»,-հայտնել են իրավապահները:

Մոգից բացի՝ ձերբակալվել են նրա ընտանիքի երկու անդամները: Նրանք մեղադրվում են խարդախության, փողերի լվացման եւ ապօրինի եկամուտների վերաներդրման մեջ: Օպերացիայի արդյունքում բռնագրավվել է 3,6 մլն եվրո արժողությամբ գույք:

Տեղական ԶԼՄ-ները գրում են, որ «մոգը» հայտնի է դարձել սոցցանցերի եւ հեռուստատեսությունում հայտնվելու շնորհիվ: Նա աստիճանաբար դարձել է հայտնի գործիք Կաստելջերունդո քաղաքում՝ ակտիվ: Մի քանի ամիս առաջ նա նույնիսկ միկրոավտոբուս է նվիրել քաղաքապետարանին: