Երեւանի կենդանաբանական այգին հունիսի 1-ին փակ կլինի։ Այս մասին այսօր՝ մայիսիս 29-ին, NEWS.am-ը տեղեկանում է այգու ֆեյսբուքյան էջից։

«Հարգելի՛ քաղաքացիներ, անվտանգության նկատառումներից ելնելով՝ Երևանի կենդանաբանական այգին հունիսի 1-ին փակ կլինի։ Մեզ համար ամենակարևորը մեր այցելուների առողջությունն է, և որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով այդ օրը այգի մարդկանց հնարավոր մեծ հոսքը։ Հայցում ենք ձեր ներողամտությունը։ Հունիսի 2-ից այգին կրկին կաշխատի բնականոն հունով՝ պահպանելով անվտանգության կանոնները»,- նշված է հայտարարությունում։