Լիբանանում Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման 102-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներն անցել են առցանց ռեժիմով եւ մեծ հետաքրքրություն են առաջացրել: Այս մասին մայիսի 29-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Լիբանանում լույս տեսնող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը:

Նրա խոսքով՝ միջոցառման գեղարվեստական ​​մասին մասնակցել են երաժշտական եւ պարային խմբեր ԱՄՆ-ից, Լիբանանից, Հայաստանին, հնչել են ուղերձներ, այդ թվում՝ Լիբանանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վահագն Աթաբեկյանի, ինչպես նաեւ հայտնի հասարակական և քաղաքական գործիչների վերլուծական ելույթները:

«Տոնակատարություններն անցել են արժանի կերպով, ինչպես միշտ լինում է Լիբանանում, քանի որ այս երկիրը սերտորեն կապված է այդ ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունների հետ: Այստեղ են թաղված Առաջին հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանը, հանրապետության հանրային կրթության եւ արվեստի նախարար Նիկոլ Աղբալյանը, Լեւոն Շանթը, Կարո Սասունին եւ այլ գործիչներ»,- նշել է նա: