Եվրամիության երկրները «լուրջ մտահոգություն» են հայտնել Հոնկոնգի անվտանգության վերաբերյալ Չինաստանի օրենքի կապակցությամբ, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ջոզել Բորելը միության ԱԳ նախարարների հետ հանդիպումից հետո, փոխանցում է Reuters-ը:

«Մենք կարծում ենք, որ այդ օրենքը լրջորեն սպառնում է խափանել «մեկ երկիր՝ երկու համակարգ» սկզբունքը»,- ասել է Բորելը՝ նկատի ունենալով Հոնկոնգի ինքնավարությունը: «Չինաստանի հետ մեր հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի եւ վստահության վրա, բայց այս որոշումն այդ հարցը հարցականի տակ է դնում»,- նշել է նա մամուլի ասուլիսի ժամանակ: «Հոնկոնգի ինքնավարությունը իսկապես այս որոշմամբ թուլացել է»,- ասել է նա:

ԵՄ կառավարություններն ավելի ուշ հայտարարություն են հրապարակել, որում արտացոլվել են Բորելի մեկնաբանությունները՝ հայտարարելով, որ որոշումը նաեւ «ավելի շատ է կասկածի տակ դնում իր միջազգային պարտավորությունները կատարելու Չինաստանի ցանկությունը»:

Նախօրեին Չինաստանի խորհրդարանը հավանություն էր տվել Հոնկոնգի ազգային անվտանգության մասին օրենքին: