Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 29-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր, որոցից մեկով Մասիս Մայիլյանը նշանակվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար: Հանրապետության նախագահն այսօր այցելել է արտաքին գործերի նախարարություն և հանդիպել աշխատակազմի պատասխանատուների հետ, նրանց հետ քննարկել առաջիկա անելիքները: Նա անընդունելի է համարել Արցախի հարցով Ադրբեջանի վարած ռազմաշունչ դիվանագիտությունը՝ նշելով, որ այն հակամարտության կողմերին հեռացնում է խաղաղ կարգավորման գործընթացից: Հաջողություն մաղթելով նախարար Մայիլյանին՝ նախագահը հանձնարարել է ակտիվացնել արտաքին քաղաքական ճակատում իրականացվող աշխատանքները: