Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 29-ին ընդունել է «Ազգային օրակարգ» կուսակցության պատվիրակությանը՝ խորհրդի նախագահ Արա Հակոբյանի գլխավորությամբ:

Նախագահ Հարությունյանը նշել է, որ Արցախին վերաբերող խնդիրներն համազգային օրակարգի մաս են կազմում, եւ շատ կարեւոր է հայկական քաղաքական ուժերի կողմից այդ առթիվ ցուցաբերվող հետաքրքրությունը:

Իր հերթին Արա Հակոբյանը շնորհակալություն է հայտնել նախագահին ջերմ ընդունելության համար եւ ընդգծել, որ իրենց ծրագրերում Արցախը միշտ առաջնային տեղ ունի:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել արտաքին եւ ներքին մարտահրավերներին դիմագրավելու վերաբերյալ եւ նախանշել անելիքներն ըստ առաջնահերթությունների: