Volkswagen-ը ներկայացրել է Nivus կուպե քրոսովերը, որը ստեղծվել է յոթերորդ սերնդի Polo մոդելի հիման վրա: Ավտոմեքենան ամենափոքր SUV-ն է գերմանական մակնիշի կուպեանման թափքով մեքենաների շարքում, հաղորդում է Autonews-ը:

Բրազիլիայում ստեղծված քրոսովերը նախատեսված է զարգացող երկրների, այդ թվում՝ Հարավային Ամերիկայի եւ Աֆրիկայի համար: Ընդ որում՝ մոդելը պետք է վաճառվի նաեւ Եվրոպայում: Ավտոմեքենան կկիսի հիմնական հանգույցներն եւ ագրեգատները Virtus սեդանի հետ, որն իր հերթին ստեղծվել է նոր սերնդի Polo-ի հիման վրա:

Քրոսովերը կառուցված է MQB-A0 պորզեցված մոդուլային պլատֆորմի վրա McPherson դիմային շարքով: Քարշակը հենվում է բացառապես դիմացի անիվների վրա:

Հարավային Ամերիկայում Volkswagen Nivus-ը հասանելի կլինի միայն եռաստիճան շարժիչով, որն աշխատում է 1 լիտր ծավալով: Բենզինով աշխատելու դեպքում այն զարգացնում է 116 ձիաուժ, իսկ էթանոլի դեպքում՝ մինչեւ 128 ձիաուժ: Շարժիչը գործում է վեց աստիճան ավտոմատ փոխանցման տուփի հետ մեկտեղ: Բրազիլիայում քրոսովերի վաճառքը կմեկնարկի 2020 թվականի ամռանը: