Եվրահանձնաժողովն առաջարկել է 15 մլրդ եվրոյի չափով հիմնադրամ ստեղծել ռազմավարական ընկերություններում ներդրումներ կատարելու համար, հաղորդում է Reuters-ը:

Առաջարկը պետք է հավանություն ստանա Եվրամիության եւ օրենսդիրների կողմից:

Մարտին որոշ եվրոպական ընկերությունների խոցելիության առումով մտավախություններ են առաջացել այն բանից հետո, երբ ԱՄՆ վարչակազմը հայտարարել է, որ կդիտարկի Գերմանիայում CureVac ընկերության նկատմամբ հասանելիություն ստանալու հնարավորությունը: Ընկերությունն աշխատում է նոր տեխնոլոգիայի վրա, որը կարող է կրճատել պատվաստանյութի համար ծախսերը: Ի պատասխան՝ Եվրահանձնաժողովը խոստացել է ընկերությանը 80 մլն եվրո հատկացնել:

Հիմնադրամը ԵՄ աջակցության ծրագրի մի մասն է: