Նավթի գներն աստիճանաբար կաճեն՝ չնայած նրան, որ ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ լարվածությունը պահպանվում է: Այս մասին վկայում է Reuters-ի հարցումը:

43 վերլուծաբանների հարցման տվյալների համաձայն՝ 2020 թվականին Brent տեսակի նավթի գինը կկազմի միջինում մեկ բարելի դիմաց 37,58 դոլար:

Հարցման համաձայն՝ 2020-ին WTI տեսակի նավթի գները միջինում կկազմեն մեկ բարելի դիմաց 32,78 դոլար:

«Պահանջարկի աճը կլինի չափազանց դանդաղ առաջիկա շաբաթներին եւ ամիսներին, սակայն ակնկալվում է, որ տարվա ընթացքում աստիճանաբար աճ կգրանցվի»,-ասել է IEG Vantage-ից Մարշալ Սթիվզը:

«Նավթի պահանջարկը հասել է իր մինիմումին»,-ասել է Commerzbank-ից Քարսթեն Ֆրիչը՝ հավելելով, որ 2020 թվականի երկրորդ կեսին կարող է ՕՊԵԿ+ երկրների առաջարկի զգալի դեֆիցիտ առաջանալ:

Սակայն ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ լարվածությունը մեծացրել է համաշխարհային տնտեսությունում նոր խնդիրների առաջացման հավանականությունը: