Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից հայտնում են, որ 24 ժամով կասեցվել է «Գնթունիք» ՍՊԸ-ի գործունեությունը։

Հանրային սննդի կետում խախտվել են սահմանված սանիտարահիգիենիկ պահանջները՝ չի պահպանվել սեղանների ու անձանց սոցիալական հեռավորությունը,  չեն պահվել հաճախորդներին ջերմաչափելու և ջերմաչափման տվյալների, ինչպես նաև տարածքի ախտահանության վերաբերյալ գրառումներ կատարելու գրանցամատյանները,  ոչ բոլոր աշխատակիցներն են կրել դիմակներ և ձեռնոցներ:

 Խախտումների կրկնման դեպքում ընկերության գործունեությունը կկասեցվի ավելր երկար ժամանակով: