Ուհանի թաց շուկան կորոնավիրուսի համավարակի աղբյուր չի եղել, ինչպես կարծում էին ավելի վաղ, գրում է The Sun-ը:
Գիտնականները հանգել են այն եզրակացության, որ կորոնավիրուսը ծագել է վարակի կրողի՝ Ուհան այցի արդյունքում, որից էլ, ինչպես նախկինում հայտարարվել էր, սկսվել էր համավարակի տարածումը:

Գենետիկ ապացույցները հաստատել են, որ վիրուսը ծագել է չղջիկների մոտ Չինաստանում եւ դրանցից փոխանցվել է մարդկանց, բայց թե որտեղ է դա տեղի ունեցել, հայտնի չէ:

Սկզբում Չինաստանի իշխանությունները հայտարարեցին, որ կորոնավիրուսի առաջին դեպքերը հայտնվել են տեղի ծովամթերքի շուկայում, ինչը հանգեցրել էր ենթադրության, որ հենց այնտեղ է վիրուսը փոխանցվել մարդկանց:

Սակայն թաց շուկայում վաճառվող կենդանիների նոր ուսումնասիրությունը հերքել է այդ պնդումը:

Չինաստանում հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի գիտնականները շուկայից մթերքների նմուշներ են վերցրել եւ դրանցից ոչ մեկում COVID-19-ը չեն գտել:

Այդպես, չինական գերատեսչությունն այն եզրակացության է հանգել, որ Ուհանում ծովամթերքի շուկան, ամենայն հավանականությամբ, կորոնավիրուսի զոհ է դարձել: