Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության մեջ մեղադրվող ոստիկանության նախկին սպա Դերեկ Չովինի կինն ամուսնալուծության դիմում է ներկայացրել 10 տարի համատեղ կյանքից հետո, հայտնում է NBC-ն:

Իր հայտարարության մեջ Քելի Չովինը նշում է, որ կոտրված է  46-ամյա Ֆլոյդի սպանությունից:

Չովինի փաստաբանը հայտարարել է, որ կինն ամուսնալուծվում է ամուսնուց Ֆլոյդի սպանության պատճառով:

Չովինի դեմ մեղադրանք է առաջադրվել երրորդ կարգի սպանության համար:

Տեսախցիկները ֆիքսել էին, թե ինչպես է նա խեղդամահ անում աֆրոամերիկացուն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆլոյդի սպանության պատճառով ԱՄՆ տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր են բռնկվել եւ բախումներ են տեղի ունեցել բնակիչների եւ ոստիկանության միջեւ:

Քելի Չոինը ծնվել է 1974 թվականին Լաոսում ունեցած պատերազմի ժամանակ: 1977 թվականին նրա ընտանիքը ապաստան էր գտել Թաիլանդում, այնուհետեւ՝ տեղափոխվել Միացյալ Նահանգներ: 2018-ին նա ստացել էր «Միսս Մինեսոտա» կոչումը: