Մահացել է ԱԺ Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի հայրը՝ Արսեն Կոնջորյանը։ Այս մասին հայտնում է ArmLur.am-ը իր տեղեկություններով:

Կայքի տեղեկություններով՝ նա մահացել է կորոնավիրուսից։ 

NEWS.am-ի հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության  պատգամավոր Հովիկ Աղազարյանն էլ հաստատեց այդ լուրը` նշելով, որ ինքը եւս         մասնակցել է հոգեհանգստյան արարողությանը` պահպանելով բոլոր համաճարակաբանական կանոնները:

«Բոլորս դիմակով ենք եղել, պահպանել ենք հեռավորություն»,- նշեց նա: