Google ընկերությունը բջջային հավելված է ներկայացրել, որն օգտագործում է լրացված իրականության տեխնոլոգիան: Դա կօգնի մարդկանց սոցիալական հեռավորություն պահպանել, հայտնում է The Sun-ը:

Sodar կոչվող հավելվածում օգտվողները կկարողանան իրենց շուրջ վիրտուալ շրջան գծել, որի միջոցով կարող են հաջողությամբ պահպանել ընդունելի երկու մետր հեռավորությունը:

Եթե ​​որեւէ մեկը խախտի մարդու անձնական շրջանակի սահմանները, ապա ծրագիրը կնախազգուշացնի այդ մասին, գրում է «Լենտա»-ն:

Մշակողները նշում են, որ այդ միջոցառումների վիզուալացումը մեծապես կհեշտացնի դրանց հետեւելը::