Իսրայելի ոստիկանությունը շաբաթ օրն անզեն պաղեստինցու է սպանել Երուսաղեմի պատմական կենտրոնում, հայտնում է Associated Press-ը:
Նշվում է, որ ոստիկանները հայտարարել են, որ պաղեստինցու մոտ «ատրճանակի նամն կասկածելի առարկա է եղել», սակայն ավելի ուշ պարզվել է, որ գնդակահարված անձն անզեն է:

Դեպքի նախորդ օրը Հորդանան գետի Արեւմտյան ափին իսրայելցի զինծառայողները պաղեստինցու էին սպանել: Ըստ նրանց՝ նա փորձել էր առեւանգել իրենց ավտոմեքենա:

Լարվածությունը սրվել էր վերջին շաբաթներին, երբ Իսրայելը սկսեց Հորդանան գետի Արեւմտյան ափի մեծ մասի բռնակցման պլանների կյանքի կոչման փորձերը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած ծրագրի համաձայն: