Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը ավելացել է 8 952-ով՝ հասնելով 396 575-ի: Այս մասին շաբաթ օրը հայտնել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Այսպիսով, վարակվածների թիվն աճել է 2.3 տոկոսով: Առողջացածների թիվն աճել է 5.1 տոկոսով, անցած օրվա ընթացքում երկրում առողջացել է 8.212 մարդ, իսկ ամբողջ ընթացքում՝ 167 469 մարդ:

Ռուսաստանում կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 181-ով՝ հասնելով 4555-ի, հայտնում են շտաբում:

Ուրբաթ օրը շտաբում հայտնվել է 232 մահվան դեպքի մասին, ինչը առավելագույնն էր երկրում հիվանդության բռնկումից ի վեր: