Կապանի ծեծկռտուքի գործով մեղադրյալներ Խորեն Միրզոյանին եւ Լեւոն Համբարձումյանին կալամավորել են։ Այս մասին NEWS․am-ին հայտնեց փաստաբան Վարդուհի Էլբակյանը։

Դատարանը որոշումը կայացրել է նախօրեին՝ հիմքում դնելով գործի օպերատիվ քննչական իրավիճակը։

Ավելի վաղ դատարանը մերժել էր կալանավորել նույն գործով մեկ այլ մեղադրյալի՝ Մարատ Ստեփանյանին։

Ծեծկռտուքի գործով մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ անձի առևանգման համար։  

Դատարանն այսօր հրապարակելու է Լեւոն Համբարձումյանի եղբոր՝ մյուս մեղադրյալ Բաբկեն Համբարձումյանի կալանքի հարցով որոշումը։