Այս շաբաթ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջեւ կայացած հեռախոսազրույցի ընթացքում բուռն վեճեր են ծագել մի շարք թեմաների շուրջ, մասնավորապես՝ ՆԱՏՕ-ի եւ «Հյուսիսային հոսք-2» գազատարի շուրջ, գրում է Politico-ն ՝ վկայակոչելով անանուն բարձրաստիճան աղբյուրը:

Նշվում է, որ Սպիտակ տունն այս լուրը դեռ չի մեկնաբանել:

Մերկելի հրաժարվելն անձամբ մասնակցել G7-ի գագաթնաժողովին կարող է տապալել Թրամփի՝ այս հանդիպումը որպես կարեւոր պահ ներկայացնելու փորձերը, որը վերջնագիծ է դնում կարանտինին եւ ուղեւորությունների արգելքին, որոնք սահմանվել էին կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի համաև, նշում է Politico-ն:

G7 գագաթնաժողովը պետք է տեղի ունենար մարտին, սակայն հետաձգվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով: Այն նախատեսվում էր անցկացնել վիդեոկոնֆերանսի ձեւաչափով, սակայն ավելի ուշ Թրամփը հայտարարել էր գագաթնաժողովի ոչ հեռավար անցկացման մասին: