Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը Twıtter–ի իր էջում  գրառում է կատարել Ստամբուլի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դռան վրից խաչը պոկելու դեպքի հետ կապված։

Կարո Փայլանը գրել է. «Հայկական եկեղեցու դռան վրայից խաչը կոտրելով պոկած եւ գետին գցած անձը ձերբակալվելուց երկու ժամ հետո ազատ է արձակվել։  Եթե այսամեն չկանգնեցնենք, ատելության հողի վրա կրկին հանցանքներ են լինելու»։

Նշենք, որ օրեր առաջ Ստամբուլի Ոսքյուդարի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցւ դռան վրայից մի տղամարդ խաչը պոկել եւ գետին էր նետել։

Ոստիկանները շրջակայքի տեսախցիկների տեսագրությունները  ուսումնասիրելուց հետո ձերբակալել եւ ազատ են արձակել մի տղամարդու։