Կրթության եւ գիտության նախարարությունը հարավորություններ է ստեղծելու   հեռավար կրթության պրոցեսից դուրս մնացած աշակերտների համար, որպեսզի ամառվա ընթացքում նրանք լրացնեն բաց թողած կուրսը։ Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց նախարար Արայիկ Հարությունյանը։

«Պատրաստվում ենք այն աշակերտների համար, որոնք դուրս են մնացել հեռավար կրթության պրոցեսից, տարբեր դպրոցներում հնարավորություններ ստեղծել, որ սեպտեմբերի 1-ին պատրաստ գան։ Որովհետեւ երբ դու որոշակի կուրս բաց ես թողնում, ապա վերադառնալը եւ նոր նյութ ընկալելը դժվար է լինում, քանի որ դու նախորդը չես ընկալել, ըմբռնել։ Մենք էդ հնարավորությունները ստեղխելու ենք»,- նշեց նա։