Mercedes-AMG-ն նույնիսկ ռեսթայլինգից հետո չի պատրաստվում Е դասի կուպեի եւ կաբրիոլետի համար թողարկել Е 63 տարբերակը․ երկդռնանիների մոդելային շարքի առաջատարներ կշարունակեն մնալ Е 53-ի մոդեֆիկացիաները, գրում է Motor-ը։   

Մի քանի տարի առաջ Mercedes-Benz-ում համարել էին, որ սխալ էին թույլ տվել, երբ որոշել էին Е դասի կուպեի եւ կաբրիոլետի համար չառաջարկել Е 63 մոդեֆիկացիան, որը ունեին սեդանը եւ ունիվերսալը։ Այն ժամանակ խոսքը դեռ մոդելների հին սերնդի մասին էր, բայց ժամանակի հետ ոչինչ չփոխվեց։ Այսօրվա դրությամբ մոդելային շարքն առաջվա պես գլխավորում են Е 53-ի տարբերակները։ Ավելին, ինչպես Motor Trend պարբերականին հայտնել է AMG-ի արտադրանքների մենեջեր Քամելիա Բրոդները, Mercedes-AMG-ը նույնիսկ ռեսթայլինգից հետո չի պատրաստվում Е դասի կուպեի եւ կաբրիոլետի համար թողարկել Е 63 տարբերակը։    

Mercedes-AMG-ում համարում են, որ Е դասի երկդռնանիների համար դա լրիվ բավական է, իսկ նրանց համար ում անհրաժեշտ է կատաղած V8, կան այլ մոդելներ։