ԱՄՆ կառավարությունը վաճառում է իր անշարժ գույքը Հոնկոնգի առավել էքսկլյուզիվ թաղամասերից մեկում, գրում է Bloomberg-ը՝ հղում անելով Պետդեպարտամենտում իր աղբյուրին։

Այդ որոշումը կայացվել է Հոնկոնգը ցնցող ցույցերի եւ ԱՄՆ-Չինաստան հարաբերություններում լարվածության ուժգնացման կապակցությամբ, որը բխում է քաղաքում ազգային անվտանգության մասին օրենքի ընդունումից։

Անշարժ գույքը, որը բաղկացած է առանձնատներից, գտնվում է Հոնկոնգի հարավում եւ գնահատվում է 10 մլրդ հոնկոնգյան դոլար (1.3 ԱՄՆ դոլար), նշում է HK01 լրատվական կայքը։

Այդ թաղամասում անշարժ գույք ունեն քաղաքի որոշ ամենահարուստ մագնատները։

Պետդեպարտամենտը ներդրումներ է կատարում նաեւ Հոնկոնգում ԱՄՆ կառավարությանը պատկանող մյուս ակտիվներն ամրապնդելու մեջ՝ ներառյալ ԱՄՆ գլխավոր հյուպատոսության շենքը, նշված է հայտարարության մեջ։

Համաձայն անշարժ գույքի կադաստրի տվյալների՝ ԱՄՆ կառավարությունը ձեռք է բերել այդ անշարժ գույքը 1948 թվականին։