Ֆրանսիայում Պեպիլ անունով 9-ամյա կատուն բուժվել է կորոնավիրուսից, գրում է New York Post-ը։

Պեպիլն ամբողջովին առողջ է այժմ․ մեկ ամիս առաջ անասնաբուժական դպրոցում նրա մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս։

Ամենայն հավանականությամբ, կենդանին վարակվել էր իր տիրուհի Ֆլորանսից, որի մոտ նույնպես հայտնաբերվել էր կորոնավիրուս։

Պեպիլի մոտ նկատվում էին COVID-19-ին հատուկ ախտանշաններ՝ հազ, հոգնածություն եւ ախորժակի կորուստ։