Եգիպտոսում բացվել են հյուրանոցները երկրում կորոնավիրուսի կապակցությամբ ընդունված սահմանափակումներից հետո, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով զբոսաշրջության նախարարությունում աղբյուրին։

Ընդ որում՝ աղբյուրները հայտնել են գործակալությանը, որ հյուրանոցները կկարողանան ընդունել սահմանափակ թվով այցելուներ․ հնարավոր այցելուների ընդամենը 25 տոկոսը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի խորհուրդների համաձայն։

Մարտին Եգիպտոսը դադարեցրել էր միջազգային թռիչքները։ Փակվել էին ռեստորանները, հյուրանոցները եւ սրճարանները կորոնավիրուսի տարածումը կանխելու նխատակով։

Եւ չնայած օդանավակայանները բաց էին միայն ներքին թռիչքների եւ երկրի քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար՝ հյուրանոցներին վերջերս թույլ են տվել վերսկսել իրենց գործունեությունը։ Սակայն դրանք կկարողանան ընդունել այցելուների միայն մեկ քառորդին։