Scuderia Ferrari-ն նվիրել է Քիմի Ռայքոնենին Ֆորմուլա-1-ի բոլիդ, որի վրա ֆին օդաչուն հաղթանակ է տարել ԱՄՆ Գրան-պրի 2018 թվականին։ Այդ հաղթանակը մնում է աշխարհի չեմպիոնի կարիերայում վերջինը։ Իր նվերի մասին Ռայքոնենը հայտնել է իր ինստագրամի էջում, գրում է Մոտոր-ը։

40-ամյա Քիմի Ռայքոնենի համար 2018 թվականի սեզոնը վերջինն էր Scuderia Ferrari-ի կազմում։ Այժմ Ռայքոնենը հանդես է գալիս Alfa Romeo-ում, այնպես որ մեծ է հավանականությունը, որ Ferrari SF71H-ի ղեկին հաջողությունը կեզրափակի նրա կարիերան։

Շքեղ նվերի մասին մանրամասները քիչ են․ Ռայքոնենը տեղադրել է երկու լուսանկար․ դրանցից մեկի վրա բոլիդը գտնվում է բակում կոնտեյների մեջ Շվեյցարիայում, իսկ մյուսում՝ Ferrari-ն կանգնած է քրոսային մոտոցիկլետների շարքում ավտոտնակում։ Քիմին տեղադրել էր նկարները «սթորիս»-ում եւ նշել  Scuderia Ferrari-ին՝ շնորհակալություն հայտնելով թիմին նվերի համար։

Քիմի Ռայքոնենը շարունակում է մնալ վերջին մրցարշավորդը, որը հաղթել է չեմպիոնական տիտղոսը Ferrari-ի ղեկին․ ֆինը դարձել է ամենաուժեղը 2007 թվականի չեմպիոնատի արդյունքում։ Այդուհետ ո՛չ Ֆելիպե Մասային, ո՛չ Ֆերնանդո Ալոնսոյին, ո՛չ Սեբաստիան Ֆետոլին, ո՛չ հենց Քիմիին չի հաջողվել վերադարձնել տիտղոսը Մարանելո։