Ավելի քան 30 ուկրաինացի գիտնականների աշխատությունները ներառվել են «Ուկրաինա-Հայաստան․ պատմություն, մշակույթ, զբոսաշրջություն» հավաքածուում, որը հրատարակվել է Կիեւում, հաղորդում է AnalitikaUA.net-ը։

Գիտական հավաքածուի մեջ են ընդգրկվել «Ուկրաինա-Հայաստան․ պատմություն, մշակույթ, զբոսաշրջություն» միջազգային գիտական համաժողովի նյութերը, որը նախաձեռնվել էր Տարաս Շեւչենկոյի անվան Կիեւի ազգային համալսարանի, Ուկրաինայի Հայերի միության, Ուկրաինայում Հայաստանի դեսպանատան եւ Սփյուռքի հետազոտությունների ինստիտուտի կողմից։

Ուկրաինայի Հայերի միության մամուլի ծառայությունից հայտնել են, որ հետազոտությունները եղել են նորարարական, դրանցից շատերը հրապարակվել են առաջին անգամ եւ նվիրված են ավելի վաղ չհետազոտված թեմաներին։ Մասնավորապես, լուսաբանվում են Ուկրաինայում հայկական սփյուռքի եւ Հայաստանում ուկրաինացիների ժամանակակից պատմությանը վերաբերող հարցերը, ինչպես նաեւ զբոսաշրջային կապերի զարգացման հեռանկարները։

«Հերթական գիտական հավաքածուի հրատարակումը վառ օրինակ է, որ Ուկրաինայի Հայերի միությունը սատարում է երկրում հայագիտության զարգացումը,-նշել է պատմամշակութային հանձնաժողովի ղեկավար Դավիթ Դավթյանը։-Հավաքածուն ուշագրավ է, քանի որ դրանում բարձրաձայնվում են հարցեր զբոսաշրջության, Ուկրաինայում հայկական սփյուռքի բազմադարյա պատմության զարգացման մասին»։

Պատմական գիտությունների թեկնածու Դավիթ Դավթյանի կարծիքով, գիտականների աշխատությունները ներկայացնում են մեծ հետաքրքրություն գիտական տեսանկյունից, հավաքածուում վերլուծվում եւ ներկայացվում են հայ-ուկրաինական բազմադարյա պատմական եւ մշակութային կապերի տարբեր ասպեկտները։