Ֆրանսիայում Կոլմարի Ալբերտա-Շվեյցեր հիվանդանոցից բժիշկ Միշել Շմիթն ու նրա գործընկերներն անցկացրել են հետազոտություն պարզելու Եվրոպայում կորոնավիրուսի տարածման հնարավոր ժամկետները։ Արդյունքում գիտնականների խումբը եկել է ուշագրավ եզրահանգման։

NBC News-ի հաղորդմամբ՝ բժիշկներն ուսումնասիրել են հազարավոր հիվանդների կրծքավանդակի նկարները եւ պարզել, որ դրանցից երկուսը կորոնավիրուսով հիվանդ են եղել 2019 թվականի նոյեմբերին, այսինքն՝ երկու ամիս առաջ նախքան Ֆրանսիայի առողջապահությունը պաշտոնապես ճանաչել է հիվանդության տարածումը երկրում։

Կորոնավիրուսային հիվանդության եւս 12 դեպք է բացահայտվել հետազոտողների կողմից դեկտեմբերին եւ հունվարի սկզբին արված նկարներում։ Այժմ բժիշկ Շմիթն իր թիմի հետ միասին ուսումնասիրում է 2019 թվականի հոկտեմբերին արված լուսանկարները՝ փորձելով պարզել զրոյական պացիենտին, հաղորդում է ՄԿ-ը։

Շմիթը հայտարարել է, որ ապագան կառավարելու համար պետք է հասկանալ անցյալն ու պարզել, թե որտեղ է սկիզբ առնում այդ բռնկումը։