Կանադան ներդնում է ավելի քան 30 կանադական դոլար (21.8 մլն ԱՄՆ դոլար), որպեսզի թույլ տա իր նահանգներին եւ տարածքներին ապահովել սեփական քաղաքացիների հանգստյան օրերը, քանի որ երկրի արտաքին սահմանները փակ են կորոնավիրուսի պանդեմիայի կապակցությամբ, հաղորդում է Reuters-ը։

Կանադան, որտեղ գրանցվել է ավելի քան 7 000 մահ COVID-19-ի հետեւանքով, փակել էր իր սահմանները «ոչ հրատապ» ուղեւորությունների հարմար, եւ դեռւեւս պարզ չէ, թե երբ դրանք կրկին կբացվեն։

Փակ են նաեւ մի շարք նահանգների սահմանները։

Քվեբեքում, որը սահմանամերձ է ամերիկյան Նյու Յորք, Վերմոնթ, Նյու Հեմփշիր եւ Մեն նահանգների հետ, գրանցվել է երկրում մահվան ելքով բոլոր դեպքերի ավելի քան 60 տոկոսը։

Լրջորեն տուժել է նաեւ երկրի ամենաբնակեցված նահանգը՝ Օնտարիոն։

Սահմանափակումները մեծ հարված են հասցրել տուրիզմի ոլորտին։ Սպասարկման եւ սննդի ոլորտում շուրջ 42 տոկոս ձեռնարկությունները հայտնել են ավելի քան 50 տոկոսով եկամուտների անկման մասին՝ համաձայն ապրիլին անցկացված հետազոտության տվյալների։

2018 թվականի վերջում Կանադայում յուրաքանչյուր 11-րդ աշխատատեղն ուղղակիորեն կապված էր զբոսաշրջության հետ՝ ըստ Կանադայի Տուրիզմի ասոցիացիայի տվյալների, սակայն ընթացիկ տարվա ապրիլին երկրում գործազրկությունն աճել է ավելի քան 28 տոկոսով։